ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Դոնեցկի բախումների ժամանակ մարդիկ են սպանվել

Դոնեցկի բախումների ժամանակ մարդիկ են սպանվել
14.03.2014 | 11:49

Երեկ Դոնեցկում արյունալի բախումներ են տեղի ունեցել: Քաղաքի Լենինի անվան հրապարակում ՈՒկրաինայի միասնականության մոտ հազար կողմնակիցների հանրահավաքից հետո նրանց վրա են հարձակվել մոտավորապես նույնքան պրոռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին գրում է glavcom.ua-ն: Կայքը նշում է, որ ռուսամետներին փայտե և մետաղե ձողեր են բաժանվել հրապարակում կայանված մեքենաներից, որոնց մի մասը եղել է առանց պետհամարանիշների: Հրապարակում հերթապահող պետավտոտեսչության աշխատակիցներն առանց արգելքի այդ մեքենաներին հրապարակ են թողել: Նշվում է, որ ոստիկանությունը չի միջամտել և փորձ չի արել կանխել ցուցարարների դեմ իրականացվող անօրինականությունը:

Բախումների արդյունքում սպանվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 50-ը տուժել են: ՈՒկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում առավոտյան գրել է, որ բախումների կազմակերպիչներից չորսը ձերբակալվել են: «Գիշերվա հետաքննության առաջին արդյունքներով այդ ձերբակալությունները միայն սկիզբն են»,-գրել է Ավակովը: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ «դանակներով բանդիտների» նկատմամբ կիրառվելու է «կոշտ անհատական վերաբերմունք» և ոչ թե «ազատական հռետորաբանություն»:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ